Համակարգիչների վերանորոգում հենց տեղում Hamakargichneri veranorogum henc texum

Համակարգիչների վերանորոգում հենց տեղում
...

Առաջարկում ենք մեր ծառայությունները` համակարգիչների վերանորոգում սնուցման բլոկից մինչև մոնիտոր: Մենք կատարում ենք համակարգիչների տեխնիկական և ծրագրային պրոֆեսիոնալ սպասարկում: Եթե կան խնդիրներ համակարգչի աշխատանքի հետ, ապա պարզապես զանգահարեք մեզ: Մեր մասնագետը անմիջապես կայցելի Ձեր տուն կամ գրասենյակ, կվերացնի ցանկացած թերություն:

Համակարգիչների վերանորոգումից բացի կարող ենք Ձեր համակարգչի մեջ տեղադրել լրացուցիչ սարքավորումներ, կամ համակարգչի համեմատաբար թույլ սարքավորումները փոխարինել ավելի ժամանակակից ու ավելի հզոր դետալներով` էլ ավելի մեծացնելով Ձեր համակարգչի հզորությունն ընդհանրապես: Համակարգիչների վերանորոգման բնագավառում մենք ունենք բազմաթիվ տարիների փորձ և երաշխավորում ենք մեր մատուցած ծառայության բարձր մակարդակն ու կատարած աշխատանքի որակը, պրոֆեսիոնալ մոտեցումը:

Համակարգիչների վերանորոգման ծառայությունների մեջ մտնում են:

  • Համակարգիչների անսարքության ախտորոշում (դիագնոստիկա)
  • Համակարգիչների վերանորոգում` սնուցման բլոկից մինչև մոնիտոր
  • Համակարգիչների ծրագրային սպասարկում` ֆորմատ, ինստալացիա
  • Դրայվերների տեղադրում
  • Մեդիա կոդեկների տեղադրում, որպեսզի Ձեր համակարգիչը կարդա ցանկացած տիպի մեդիա ֆայլ
  • Համակարգչի մաքրում վիրուսներից
  • Անտիվիրուսների տեղադրում
  • Ցանցային կարգավորումներ

Վստահեք Ձեր համակարգչի վերանորոգումն ու սպասարկումը մեզ, և այն կծառայի Ձեզ ավելի երկար, միշտ կլինի սարքին վիճակում, կաշխատի անխափան:

Այլ ծառայություններ
Համակարգչի կամ նոութբուքի մաքրում
15.08.2023 | 15:35
Մենք կատարում ենք համակարգչի կամ նոութբուքի մաքրում փոշուց։  Համակարգչի աշխատանքի ընթացքում,...
Հավաքում, հզորացում կամ փոխարինում
15.08.2023 | 14:53
Բացի համակարգիչների վերանորոգումից և համակարգիչների կամ նոութբուքերի ծրագրային սպասարկումից մեն...
Ծրագրային սպասարկում, ֆորմատ, ինստալացիա
15.08.2023 | 14:02
Մենք կատարում ենք համակարգիչների և նոութբուքերի ծրագրային սպասարկում(ֆորմատ, ինստալացիա) Ձ...